Երևանում՝ 11:07,   17 Մայիս 2024

«Աթենք»-ի հաջողության կենտրոնում մարդիկ են

«Աթենք»-ի հաջողության կենտրոնում մարդիկ են

ԵՐԵՎԱՆ, 30 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Մսամթերքի արտադրության ոլորտում առաջատար «Աթենք» ընկերությունն իր պատմությունը կերտել և կերտում է մարդկանց միջոցով․ աշխատակիցներ և հաճախորդներ։  30 և ավել տարիների պատմություն ունեցող ընկերությունն իր հաջողությունը կապում է հավատարիմ թիմակիցների և հաճախորդների հետ։  «Աթենք» ընկերության գլխավոր տնօրեն Բագրատ Աբրոյանի հետ զրուցել ենք առաջիկա նպատակների, նոր գործարանի և ապագայի տեսլականի մասին։

-30 և ավել տարի լինել շուկայում և զբաղեցնել մսամթերքի արտադրության ոլորտում առաջատարի դիրքըինչպե՞ս է այս տարիների ընթացքում հնարավոր եղել ոչ միայն պահպանել ընկերությունը, այլև զարգացնել, ունենալ 250-ից ավել արտադրատեսակ, 1000-ից ավելի աշխատակից և այլ ձեռքբերումներ, որոնք զգալիորեն փոխել են Հայաստանում մսամթերքի արտադրության մասին պատկերացումները։

-Ընկերությունը հիմնադրվել է դեռևս 1993 թվականին, սակայն նոր շունչ է ստացել 2009-ին, երբ նոր սեփականատերերի կողմից կատարվեցին խոշոր ներդրումներ և սկսեցին ձևավորվել նոր արդյունավետ համակարգեր` ինչպես արտադրության, այնպես էլ վաճառքի գործընթացներում։ Այս պահին կարող ենք փաստել, որ մեր արտադրական հզորությունները և տեխնոլոգիական հնարավորություններն ամենամեծն են Հայաստանում։

Այս տարիների ընթացքում մշտապես մեծ կենտրոնացում է կատարվել աշխատակիցների ուղղությամբ։ Մենք ընկերության հաջողության գաղտնիքը տեսել և տեսնում ենք աշխատակիցների մեջ․ մարդիկ, որոնք ամենօրյա քրտնաջան և նվիրված աշխատանքով ստեղծում են արժեքներ և զարգացնում ընկերությունը։ Ժամանակը ցույց տվեց, որ չենք սխալվել․ այսօր «Աթենք»-ն առաջատար է իր ոլորտում և տարիներ շարունակ պահպանում է իր դիրքը:

Ընկերության հաջողության մյուս գրավականը մեր հաճախորդներն են, որոնցից ամենօրյա հետադարձ կապ ենք ստանում, և որոնց կարծիքը մշտապես մեր ուշադրության կենտրոնում է։  Նրանց շնորհիվ է նաև, որ այսօր «Աթենք»-ն  առաջատարի դիրքում է։

-Ո՞րն է «Աթենք»-ի այսօրվա հիմնական ռազմավարությունը և տեսլականը: Խոսենք կարճաժամկետ և երկարաժամկետ նպատակների մասին։

-Մեր աշխատանքը չի սահամանափակվում արտադրանքը վաճառակետեր հասցնելով։  Մինչև սպառողի տուն հասնելը վերահսկում ենք մեր արտադրանքի որակը և թարմությունը։ Վաճառակետերում պարբերաբար այցեր ենք իրականացնում։ Ունենք նաև հատուկ ստորաբաժանում, որը խանութներում ամենօրյա մշտադիտարկում է իրականացնում՝ առկա խնդիրները վեր հանելու և հնարավոր սեղմ ժամկետներում դրանք լուծելու նպատակով։

Նպատակ ունենք Հայաստանի բոլոր խոշոր քաղաքներում ունենալ ֆիրմային խանութներ։ Առաջին ֆիրմային խանութները բացելով՝ հասկացանք, որ հաճախորդների կողմից կա մեծ հետաքրքրություն: Միաժամանակ, ֆիրմային խանութների ցանցը հնարավորություն է տալիս մեր սպառողներից ստանալ ուղղակի հետադարձ կապ, ինչպես նաև լավագույնս ցուցադրել մեր լայն տեսականին։ Ֆիրմային խանութներում մենք ձևավորում ենք նաև մսամթերքը մատուցելու նոր մշակույթ։

-Ի՞նչ դեր է խաղում նորարարությունը  մսամթերք արտադրող ընկերության գործունեության և արտադրանքի զարգացման մեջ:

-Ցանկացած բիզնեսում նորարարությունն իր ուրույն դերն ունի։ Ի՞նչ ենք անում մենք։ Յուրաքանչյուր տարի սպառողներին են  ներկայացվում նոր արտադրատեսակներ։ Դա մեր թիմային և հետևողական աշխատանքի շնորհիվ է։

Նորարարությունների ներդրման մեջ մեծ դեր ունեն մեր տեխնոլոգները։ Մեր տեխնոլոգների ստեղծագործ միտքը, միանալով եվրոպական արտադրողների տեխնոլոգիական փորձի հետ, թույլ է տալիս ստանալ ավելի որակյալ և հետաքրքիր համային փնջերով արտադրանք։

Խոսելով նորարարություններից՝ ուզում եմ շեշտել նաև, որ օրինակ՝ մեր ինժեներական տնօրինությունը շատ հաստոցներ սկսել է ինքնուրույն պատրաստել, մեր մեքենաների սառնարաններն էլ մեր ինժեներների արհեստավարժ աշխատանքի արդյունք են, ինչն անձամբ համարում եմ նորարարության լուրջ էլեմենտ։

-Խոսելով նորարարությունների դերի մասին, հարկ է նշել, որ Հայաստանում, վստահ կարող ենք ասել նաև տարածաշրջանում, «Աթենք» ընկերությունը կառուցում է մսամթերքի արտադրության խոշորագույն գործարան։ Ի՞նչ փուլում են աշխատանքները։

-Մեր տեսլականը և հավակնությունները մեծ ոգևորիչ ուժ են մեր թիմի համար։ Որպեսզի կարողանանք այդ հավակնություններն իրականություն դարձնել, «Աթենք»-ի սեփականատերերի խոշոր ներդրումների շնորհիվ նոր գործարան է կառուցվում Գետամեջ համայնքում։ Դա ոչ միայն մեր ընկերությանը, այլև մեր երկրի և ողջ տարածաշրջանի մսամթերքի շուկային նոր շունչ է հաղորդելու։ Որոշակի պահի հասկացանք, որ ունենում ենք դժվարություններ, քանի որ մեր արտադրական հզորությունները չեն բավականացնում մեր հաճախորդների պահանջարկը բավարարելու համար։ Գետամեջի արտադրական համալիրի կառուցմամբ հնարավորություն կունենանք նաև մեծացնել մեր արտադրանքի արտահանման ծավալները։ Արդեն կկարողանանք մեր երկիրն ու մեր ընկերությունը լավագույնս ներկայացնել միջազգային շուկաներում։

Շինարարությունն ավարտական փուլում է, այժմ սարքավորումների ձեռքբերման ակտիվ փուլում ենք։ 2025 թվականին ամբողջապես կտեղափոխվենք նոր  գործարան։ Շուտով կսկսենք ավելի մանրամասն պատմել գործարանի մասին։

Factory.jpeg (486 KB)

-Սպառողները ժամանակի հետ ավելի բարձր ստանդարտներով պահանջմունքներ են ունենում, ինչպե՞ս է այդ հանգամանքն ազդում  ընկերության բիզնես ռազմավարության վրա:

-Մենք մեզ համարում ենք հաճախորդակենտրոն ընկերություն։ Ուսումնասիրում ենք մեր սպառողին՝ հասկանալու համար, թե ինչը կարող ենք կատարելագործել և ինչ նորարարություններ կարող ենք ներդնել։ 

Մեր ամբողջ գործունեությունը հիմնված է մարդու և մարդկային արժեքների վրա։ Դա դարձել է մեր սկզբունքը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]